Ուրո-անդրոլոգիա
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է անպտղության պատճառ դառնալ:
Ախտորոշումը
Ախտորոշումն սկսվում է սպերմագրամայից: Դա սերմնահեղուկի հետազոտությունն է, որի օգնությամբ հնարավոր է պարզել վերարտադրողական առողջությունը: Որպեսզի արդյունքները ճշգրիտ ստացվեն, անհրաժեշտ է 4-5 օր բացառել սեռական կյանքը, չօգտագործել ալկոհոլ և չհաճախել սաունա:
Սպերմատոզոիդների ձևը որոշելու համար պատրաստվում է քսուք, նեկվում և ուսումնասիրվում մանրադիտակով: Սպերմատոզոիդը կազմված է գլխիկից, միջին հատվածից և պոչից: Գլխիկում տեղակայված է ակրոսոմա, որը պարունակում է ձվաբջջի թաղանթը լուծող ֆերմենտ:
Նորմայում սպերմատոզոիդի գլխիկը ձվաձև է՝ 5-6 մկմ երկարությամբ և 2,5-3,5 մկմ լայնությամբ: Նրա ակրոսոման պետք է ունենա համաչափ եզրեր և ծածկի գլխիկի 2/3-ը: Պոչի երկարությունը մոտավորապես 50 մկմ է: Այս ցուցիչներից ցանկացած շեղում գնահատվում է որպես ախտաբանություն:
- Գլխիկի դեֆեկտներ. գլխիկը կարող է լինել մեծ կամ փոքր, կոնաձև, տանձաձև, կլոր, անձև, երկատված:
- Պարանոցի և միջին հատվածի դեֆեկտներ. դա միջին մասի ոչ համաչափ ամրացումն է գլխիկին, ինչպես նաև սպերմատոզոիդի հաստ կամ ոչ ճիշտ ձևերով, ծայրահեղ ծռված պարանոցը:
- Պոչի դեֆեկտներ. պոչը կարող է լինել կարճ, մեկից ավելի, կոտրված, ծռված՝ արտահայտված անկյունով կամ փաթաթված:
Հետազոտության արդյունքը գնահատելիս, բժիշկը հաշվի է առնում նաև սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, փորձանյութի տվյալները՝ ծավալ, pH, մածուցիկություն, լորձի և այլ բջիջների առկայություն:
Տերատոզոոսպերմիան հաճախ զուգակցվում է սպերմատոզոիդների շարժունակության և քանակի իջեցման հետ:
Պատճառները
Տերատոզոոսպերմիան կարող է ի հայտ գալ տղամարդու մոտ, որը բուժվում էԿրոնի կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ հիվանդությունների դեմ: Բուժվող ռիսկի խմբում են նաև ցելիակիայով հիվանդները (անընկալություն ձավարեղենային սպիտակուցի նկատմամբ):
Նպաստող գործոններն են՝ ծխելը, նստակյաց կյանքը, ոչ առողջ և անկանոն սնունդը, սեռական վարակները:
Լրացուցիչ հետազոտություններ և բուժում
Սպերմագրամայի արդյունքներից կախված, կարող են նշանակվել լրացուցիչ հետազոտություններ՝ սեռավարակների հետազոտություն, շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն: Կարող է նշանակվել գենետիկ քննություն: Օրինակ, եթե կասկածվում է գլոբոզոոսպերմիա. հիվանդություն, որի ժամանակ սպերմատոզոիդների մի մասը կամ բոլորը գնդաձև գլխիկներով են, իսկ ակրոսոմները դեֆորմացված են կամ բացակայում են: Իսկ առանց ակրոսոմի սպերմատոզոիդը չի կարող թափանցել ձվաբջիջ և բեղմնավորել այն: Այս դեպքում հաճախ անհրաժեշտ են լինում լրացուցիչ վերարտադրողական տեխնոլոգիաներ:
Բուժումը
Որոշ դեպքերում պատճառն անհայտ է մնում, և բժիշկը նշանակում է սերմնահեղուկի որակը լավացնող ընդհանուր միջոցներ:
Բուժման համար կարևոր է ո՛չ միայն նշանակված դեղորայքը, այլ նաև կյանքի որակի փոփոխությունը՝ բացառել ծխելը, ավելորդ քաշը, սնվել ճիշտ:
24.09.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ